Home » 2011 » Հունվար » 14 » Հենրիխ Մխիթարյան. "Հիանալի տրամադրությամբ եմ միանում "Շախտյորին""
11:30
Հենրիխ Մխիթարյան. "Հիանալի տրամադրությամբ եմ միանում "Շախտյորին""
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, որ ամանորը դիմավորել է Իտալիայում, որտեղ հասցրել է լինել Հռոմում և Վենետիկում ու թարմացնել իր տպավորություններն այդ քաղաքներից: Հենրիխը նաև խոստովանել է, որ գերազանց տրամադրությամբ է միացել ակումբի հավաքներին:
"Հիանալի տրամադրությամբ եմ եկել և շատ եմ կարոտել բոլորին: Մրցաշրջանի երկրորդ մասում ակնկալում եմ որքան հնարավոր է հեռու գնալ: Դա լավ արդյունք կլիներ: Առաջնությունում, չնայած մեծ առավելությանը, պետք է պայքարել մինչև վերջ: Կարևոր է նաև գավաթի խաղարկությունը: Բոլոր այս երեք մրցաշարերն էլ կարևոր են մեզ համար",- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0