Home » 2011 » Հունվար » 23 » Հենրիխ Մխիթարյան. "Մենք չպետք է պարտվեինք այդպիսի ակումբին"
13:31
Հենրիխ Մխիթարյան. "Մենք չպետք է պարտվեինք այդպիսի ակումբին"
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է արտահայտել երեկվա՝ "Շախտյոր"-"Ժիլինա" հանդիպման վերաբերյալ, որն ավարտվել է 2:5 հաշվով հօգուտ "Ժիլինայի", իսկ այդ խաղում մեր հայրենակիցն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը::
"Չեմ ցանկանում խոսել իրենց խաղի մասին, կխոսեմ մեր խաղի վերաբերյալ: Խաղում էինք ինչ-որ չափով թուլացած, չնայած լիարժեք պարապմունքներ էինք անցկացրել: Տա Աստված, որ Ուկրաինայի առաջնությունում և "Չեմպիոնների լիգայում" խաղանք ավելի պարզ, որպեսզի մեկս մյուսին ավելի լավ հասկանանք, և ամեն ինչ ստացվի: Գլխավորն այն է, որ կատարենք վերլուծություն մեր սխալների վերաբերյալ, որպեսզի մյուս խաղերում այդպիսի սխալներ չգործենք, որոնց պատճառով ակումբի հաղթանակը կասկածի տակ հայտնվի",- ասել է Հենրիխը, իսկ վերջում Մխիթարյանն ավելացրել է,- "մենք իրավունք չունենք պարտվելու այդպիսի հաշվով և այդպիսի թիմի, քանի որ մենք "Շախտյորն" ենք և պետք է անենք ամեն ինչ, որ ամեն խաղում լավ հանդես գանք՝ անկախ այն բանից, թե այն ընկերակա՞ն է, թե՞ պաշտոնական: Ամեն խաղ պետք է լինի հաղթանակի համար":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 478 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0