08:48 "Իմպուլսում" փորձաշրջան է անցնում սոչիաբնակ Տիգրան Տիգրանյանը | |
Արդեն հայտնել էինք, որ Դիլիջանի "Իմպուլսը" Սոչիում 1։1 հաշվով է ավարտել "Գազովիկի" հետ
ստուգողական առաջին հանդիպումը։ "Իմպուլսի" մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ հայկական թիմի կազմում 90-րդ րոպեին հաշիվը
հավասարեցրել է Տիգրան Տիգրանյանը։ Վերջինս հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է և բնակում է Սոչիում։ Ունի բնատուր առաջատարի հատկանիշներ, լավ է խաղում գլխով, տիրապետում է հուժկու հարվածների: Տիգրանյանը ներկայումս փորձաշրջան է անցնում "Իմպուլսում"։
| |
|
Total comments: 0 | |