Home » 2011 » Հունվար » 18 » "Ինտերն" ու "Յուվենթուսը" դարպասապահներ փոխանակում են
08:24
"Ինտերն" ու "Յուվենթուսը" դարպասապահներ փոխանակում են

Իտալական Tuttojuve.com կայքի տեղեկատվության համաձայն, "Ինտերը" հետաքրքրված է "Յուվենթուսի" դարպասապահ Մարկո Ստորարիի ծառայություններով:

34-ամյա Ստորարին դեմ չէ լքել թուրինյան ակումբը, քանի որ չի ցանկանում մնալ պահեստայինների նստարանին, որովհետև վնասվածքից ապաքինված Ջանլուիջի Բուֆոնը կրկին հանդես է գալիս հիմնական կազմում:

Նշենք, որ Ստորարիի դիմաց "Ինտերը" պատրաստ է առաջարկել իր պահեստային դարպասապահ 35-ամյա Լուկա Կաստելացցիին, ով վերջին շրջանում բավական լավ էր հանդել գալիս` լիարժեքորեն փոխարինելով Ժուլիո Սեզարին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0