Home » 2011 » Հունվար » 23 » "Ինտերը" հետաքրքրված է Քլոզեի ծառայություններով
13:49
"Ինտերը" հետաքրքրված է Քլոզեի ծառայություններով
Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն, որին ցանկանում են իրենց ակումբում տեսնել այնպիսի գրանդներ, ինչպիսին են իսպանական Մադրիդի "Ռեալը", իտալական "Յուվենթուսը", գերմանական "Վերդերն" ու" Հոֆենհայմը", հետաքրքրել է Միլանի "Ինտերին:
4-4-2.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ իտալական "Ինտերն" այս օրերին ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին: Միակ խնդիրը, որն առկա է Քլոզեի հարցում, "Ինտերի" և "Բավարիայի" միջև ծագած խնդիրն է. դա հարցի ֆինանսական կողմն է, քանի որ գերմանական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 7 մլն. եվրո, ինչին "Ինտերն" այնքան էլ համաձայն չէ և չի ցանկանում այդքան գումար վատնել 33-ամյա գերմանացուն ձեռք բերելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0