Home » 2011 » Հունվար » 20 » "Ինտերը" հետզհետե վերականգնվում է
10:43
"Ինտերը" հետզհետե վերականգնվում է
Միլանի "Ինտերը" հիանալի է հանդես գալիս բրազիլացի Լեոնարդոյի ղեկավարությամբ, քանի որ թիմը նրա առաջնորդությամբ անցկացրած հինգ հանդիպումներում տոնել է նույնքան հաղթանակ:
Երեկ իտալական ակումբը սեփական հարկի տակ անցկացրեց "Չեզենայի" հետ հետաձգված հանդիպումը, որում վերջինիս նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակի հասավ: Հանդիպման առաջին քառորդից հետո "Ինտերը" հաշվի մեջ առաջ անցավ երկու գնդակով, որոնք մրցակցի դարպասն ուղարկեցին Դիեգո Միլիտոն և Սամուել Էտո'ն: Սակայն հյուրերն ամենևին չընկճվեցին և շատ արագ կարողացան հավասարեցնել հաշիվը Բոգդանիի և Ձակերինիի գոլերի շնորհիվ: Հանդիպման վերջնական հաշիվը ձևավորեց "Ինտերի" ռումինացի ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուն՝ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում գրավելով "Չեզենայի" դարպասը:
"Չեզենայի" նկատմամբ տոնած հաղթանակից հետո "Ինտերը" վեց միավորով է ետ մնում առաջատար "Միլանից", սակայն դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Այժմ արդեն կարող ենք վստահորեն ասել, որ Եվրոպայի և Աշխարհի ակումբային գործող չեմպիոնը ունի լավ հնարավորություն չեմպիոնության համար պայքարելու "Միլանի", "Նապոլիի" և "Լացիոյի" հետ:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0