09:21 Իտալական "Օսկար" մրցանակաբաշխություն | |
Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիան հայտարարել է ամենամյա ֆուտբոլային "Օսկարի" թեկնածուների անունները։ Միջոցառումը տեղի կունենա հունվարի 24-ին։ Հաղթողները կորոշվեն Ա Սերիայի ակումբների ֆոտբոլիստների քվեարկությամբ։ Ինչպես հայտնում է "Football Italia" ռադիոկայանը, հաղթողները կորոշվեն հետևյալ անվանա-կարգերում. Լավագույն իտալացի խաղացող. Անտոնիո Կասանո ("Սամպդորիա"/"Միլան»), Անտոնիո դի Նատալե ("Ուդինեզե"), Անդրեա Պիրլո ("Միլան")։ Լավագույն լեգեոներ. Սամուել Էտո'ո, Դիեգո Միլիտո, Ուեսլի Սնայդեր (բոլորը "Ինտերից")։ Լավագույն երիտասարդ խաղացող. Մարիո Բալոտելլի ("Ինտեր"/"Մանչեսթեր Սիթի"), Ալեշանդրե Պատո ("Միլան"), Խավյեր Պաստորե ("Պալերմո")։ Լավագույն դարպասապահ. Մորգան դե Սանկտիս ("Նապոլի"), Ժուլիո Սեզար ("Ինտեր"), Սալվատորե Սիրիգու ("Պալերմո")։ Լավագույն պաշտպան. Ջորջո Կյելինի ("Յուվենթուս"), Վալտեր Սամուել ("Ինտեր"), Տիագո Սիլվա ("Միլան")։ Լավագույն մարզիչ. Մասիմիլիանո Ալեգրի ("Կալյարի"/"Միլան"), Լուջի դել Ների ("Սամպդորիա"/"Յուվենթուս"), Ժոզե Մոուրինիո ("Ինտեր"/"Ռեալ")։ Լավագույն մրցավար. Էմիդիո Մորգանտի, Նիկոլա Ռիցոլի, Պաոլո Տալյավենտո։ Տարվա լավագույն ֆուտբոլիստը կընտրվի լավագույն իտալացուց և լավագույն լեգեոներից։ | |
|
Total comments: 0 | |