Home » 2011 » Հունվար » 27 » Ժոզեն կհեռանա՞ "Ռեալից"
09:10
Ժոզեն կհեռանա՞ "Ռեալից"
Goal.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ իսպանական Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունն արդեն նոր մարզչի փնտրտուքների մեջ է, քանի որ "սերուցքայինների" այժմյան մարզիչ Ժոզե Մոուրինյոն պլանավորում է այս ամռանը` հունիսի 30-ին, հեռանալ ակումբից: Ըստ հավաստի աղբյուրների պորուգալացի մասնագետը ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ վերջին ժամանակներս վատ հարաբերությունների մեջ է գտնվում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և մարզական տնօրեն Խորխե Վալդանոյի հետ: Իսկ հարաբերությունները վատացել են այն ժամանակ, երբ պորտուգալացի մասնագետը ակումբի ղեկավարությանը խորհուրդ էր տալիս վնասվածք ստացած Գոնսալո Իգուայինին փոխարիող հարձակվող ձեռք բերել, սակայն վերջիններս մերժում էին նրան:
"Սերուցքայինների" ղեկավարությունը Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո նրան փոխարինող է տեսնում կամ վերջերս անգործ դարձած Ռաֆայել Բենիտեսին, կամ "Չելսիի" մարզիչ Կառլո Անչելոտիին և կամ Ֆրանսիայի ազգային ընտրանու մարզիչ Լորան Բլանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0