Home » 2011 » Հունվար » 4 » Կական վերադառնում է, իսկ "Ռեալը"` հաղթանակ տոնում
19:09
Կական վերադառնում է, իսկ "Ռեալը"` հաղթանակ տոնում
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում երեկ կայացան եւս 5 հանդիպումներ: Օրվա գլխավոր խաղը տեղի ունեցավ մադրիդյան արվարձանում, որտեղ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ արվարձանային «Խետաֆեի» նկատմամբ, որը բավական հաջող է ելույթ ունենում վերջին շրջանում:
"Արքայական" ակումբը խաղի հաշիվը բացեց 11-րդ րոպեին, երբ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն: 19-րդ րոպեին Մեսութ Օզիլը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: 10 րոպե անց խաղի ինտրիգը վերականգնեց Պարեխոն. «Ռեալի» նախկին սանը բավական գեղեցիկ գնդակ ուղարկեց Կասիլյասի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը:
57-րդ րոպեին Ռոնալդուն խաղի հաշիվը դարձրեց 3-1 հօգուտ իր թիմի, եւ թվում էր, թե «Ռեալն» արդեն վճռել է խաղի ելքը: Սակայն տանտերերը չհանձնվեցին եւ խաղավերջում կարողացան տհաճություններ պատճառել Մոուրինյոյի թիմին: 82-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Արբեոլան, իսկ ընդամենը 3 րոպե անց Խուան Ալբինը կրճատեց հաշվի տարբերությունը: Քանակական առավելություն ստացած «Խետաֆեն» հոգեբանական առավելություն ստացավ եւ սկսեց մեծ ուժերով գրոհել, սակայն «Ռեալին» հաջողվեց պահպանել հաղթական հաշվիը:
Պետք է նշել, որ խաղավերջում «Ռեալի» կազմում փոխարինման դուրս եկավ բրազիլացի Կական, ով երկար ժամանակ բացակայում էր ծնկային ծանր վնասվածքի պատճառով: Նա լավ տպավորություն թողեց, թեև ընդամենը 18 րոպե անցկացրեց խաղադաշտում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0