17:05 Կապելլոն ափսոփում է | |
Լոնդոնի "Արսենալի" հարձակվողական ոճի անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտն անցած ամառ ցնցվեց, երբ իմացավ, որ Անգլիայի հավաքականի իտա- լացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն իրեն չի ընդգրկել հավաքականի կազմում 2010թ. աշխարհի առաջնության հայտացուցակում: Ուոլքոտը հավաքականի այն առանցքային խաղացողներից մեկն էր, ով որակավորման փուլում պայքարել է Հարավային Աֆրիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության հայտ ձեռք բերելու համար: Նա նաև հիշվել է Խորվաթիայի հավաքականի դարպասին արված դասական հեթ-տրիկով, որը որոշիչ նշանա-կություն ունեցավ Անգլիայի` խմբում գրաված դիրքի հարցում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մամուլի ներկայացուցիչներին խոստովանել է, որ 21-ամյա Թեոն հրաշալի ունակություններ ունի խաղն ամբողջությամբ փոխելու առումով, երբ հայտնվում է խաղադաշտում, ինչպես նաև առաջին անգամ հրապարակայնորեն ասել է, որ լրջորեն ափսոսում է իր որոշման համար, երբ "զինագործների" կիսապաշտպանին ազգային հավաքականի վերջնական կազմում չի ընդգրկել. "Թեոյին չընդգրկելու որոշումը շատ բարդ էր: Առաջնության ավարտից հետո ես մի քանի խաղացողների մասին եմ մտածել և Թեոն նրանցից մեկն է եղել: Ես սխալվել եմ` նրան կազմում չընդգրկելով: Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր ի վիճակի են հանիպման ընթացք փոխել: Ես պետք է նրան հայտավորեի": | |
|
Total comments: 0 | |