Home » 2011 » Հունվար » 19 » Կրույֆը քննադատում է Մոուրինյոյին
09:14
Կրույֆը քննադատում է Մոուրինյոյին
Կատալոնական "Բարսելոնայի” նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը քննադատել է "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին. "Մոուրինյոյի ակումբները միշտ հսկայական գումարներ են ծախսում ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Գլխավորելով "Ռեալը”` նա անմիջապես խնդրեց գնել հարձակվողի, նույնիսկ երբ դեռ շարքում էր Գոնզալո Իգուաինը: Եթե "Ռեալին” չհաջողվի հաջողության հասնել, ապա Մոուրինյոն կարդարանա` ասելով, որ նրա համար հարձակվող ձեռք չբերեցին: Մոուրինյոն երբեք ուշադրություն չի դարձնում ակումբի երիտասարդական թիմին: Դա նրան պետք չէ, Ժոզեն նախընտրում է գնել ֆուտբոլիստների: Իսպանիայում հաճախ են համեմատում "Ռեալի” և "Բարսելոնայի” դպրոցները, բայց այդ հարցում շատ բան կախված է թիմերի գլխավոր մարզիչներից”:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0