Home » 2011 » Հունվար » 14 » Լիմուզինն ու Պիրեսը
20:56
Լիմուզինն ու Պիրեսը

Անգլիական "Ասթոն Վիլայի" ֆրանսիացի 37-ամյա կիսապաշտպան Ռոբեր Պիրեսն առանձնանում է իր թիմակիցներից, և չի ամաչում դրա մասին հպարտորեն արտահայտվելուց: Ամենօրյա պարապմնունքները, մյուս ֆուտբոլիստների համեմատ, ունեն մի տարբերություն «վիլացիների» կիսապաշտպան Պիրեսի համար, քանի որ նա ապրում է Լոնդոնում և այնտեղից ամեն օր նրան տանում են Բիրմինհեմ մարզումների՝ մի թանկարժեք և հարմարավետ լիմուզինով:

«Բիրմինգհեմը Լոնդոնից 100 մղոն հեռու է (160 կմ-ից ավել): Ամեն օր Լոնդոնից դուրս եմ գալիս առավոտյան 07:45-ին և գրեթե երկու ժամ է տևում մինչև հասնում եմ: Մարզվում ու սնվում եմ թիմի հետ և վերադառնում Լոնդոն: Դա է իմ առօրյան: Սակայն ամենալավը վերադարձն է, քանի որ կարող եմ քնել և տուն հասնել արդեն թարմացած վիճակում: Մեքենան ուղղակի հիանալի է, որում կա նաև DVD, iPad և հեռախոս: Բողոքներ չունեմ»,-ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ Պիրեսն ամիսներ առաջ է տեղափոխվել "Ասթոն Վիլա" իսպանական "Վիլյառեալից":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0