Home » 2011 » Հունվար » 20 » Լուիս Ֆաբիանոն "Յուվենթուսու՞մ"
10:24
Լուիս Ֆաբիանոն "Յուվենթուսու՞մ"
Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի տեղեկատվության համաձայն իտալական "Յուվենթուսի" ղեկավարությունը պաշտոնական առաջարկով դիմել է "Սևիլիային", որպեսզի թիմի բրազիլացի հարձակվող Լուիս Ֆաբիանոն մինչև ամառ վարձավճարով հանդես գա թուրինյան ակումբում, ինչին իսպանական ակումբը պատասխանել է, որ 30-ամյա ֆուտբոլիստին բաց կթողնի միայն կանոնավոր տրանսֆերի դեպքում և նրա համար պահանջել է 10 մլն. եվրո:
Նշվում է, որ Լուիս Ֆաբիանոն "Յուվենթուս" տեղափոխվելու իր համաձայնությունը տվել է, իսկ վերջինիս գործակալն արդեն հասցրել է թուրինյան ակումբի տեխնիկական տնօրեն Բեբե Մարոտայի հետ համաձայնեցնել կնքվելիք պայմանագրի բոլոր մանրամասները:
Հիշեցնենք, որ "Յուվենթուսը" հարձակվողի փնտրտուքների մեջ էր, քանի որ Դիեգո Ֆոռլանին "Ատլետիկոն" չցանկացավ տրանսֆերի հանել, իսկ Ֆլորո Ֆլորեսը չուզեց հանդես գալ "Ծեր Սինյորայի" կազմում և տեղափոխվեց իտալական մեկ այլ ակումբ` "Ջենոա": Այդ ամենից հետո էր, որ "Յուվենթուսի" ղեկավարության ընտրությունը կանգ առավ Ֆաբիանոյի վրա, որը ցանկանում է հեռանալ "Սևիլիայից":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0