Home » 2011 » Հունվար » 2 » Մադրիդի «Ռեալին» սպասվում է ծանրաբեռնված հունվար
19:42
Մադրիդի «Ռեալին» սպասվում է ծանրաբեռնված հունվար

 Մոուրինյոն ամեն ինչ կանի, որպեսզի թիմն ունենա առնվազն 9 խաղ:

Այսպես այդ շարքը սկսվում է «Խետաֆեի» հետ առաջիկա հանդիպումով: Ընդամենը 3 օր հետո թիմը կմեկնի Վալենսիա, որպեսզի անցկացնի պատասխան խաղ «Լևանտեի» հետ գավաթային մրցավեճում. առաջին խաղում սեփական հարկի տակ արքայական թիմը հաղթել է 8-0 հաշվով: Հունվարի 9 ին` կիրակի օրը, «Ռեալը» կանցկացնի սեփական հարկի տակ առաջին հանդիպումը նոր տարում` «Վիլյառեալի» հետ: Հետո «սերուցքայինները» նորից խաղադաշտ կվերադառնան գավաթային մրցավեճով (հունվարի 12 կամ 13): Հանդիպումների շարքը կշարունակվի «Ալմերիայի» հետ խաղով (հունվարի 15 կամ 16): Այս հանդիպումից հետո գավաթային խաղերի 1/4 եզրափակիչի պատասխան խաղը կլինի (19 կամ 20): Հունվարի 22-ին կամ 23-ին «Սանտիագո Բեռնաբեուում» «Ռեալը» կընդունի «Մալյորկային», հունվարի 26-ին կամ 27-ին կլինի գավաթի կիսաեզրափակիչը, եթե իհարկե թիմը կարողանա հասնել մինչև այդ փուլ: «Ռեյնո դե Նավարա» մարզադաշտ այցելությամբ արքայական ակումբը կավարտի իր հունվարյան մարաթոնը: 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 357 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0