Home » 2011 » Հունվար » 6 » Մալոյանի անդրանիկ հարցազրույցը
22:07
Մալոյանի անդրանիկ հարցազրույցը
Մոսկովյան «Սպարտակից» վարձավճարով Բրյանսկի «Դինամո» տեղափոխված հայկական ծագում ունեցող հարձակվող Արթուր Մալոյանը թիմի պաշտոնական կայքին տված հարցա-զրույցում նշել է, որ մինչև պայմանգիր ստորագրելը լավ ծանոթ էր նոր թիմում տիրող իրավի-ճակին. «Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, ակումբի ղեկավարության հետ եկանք երկկողմանի համաձայնության, և իմ հարաբերությունները Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ավարտվեցին: Իսկ ստանալով առաջարկ` վարձավճարով հանդես գալ Բրյանսկում, ես ստորագրեցի պայմանագիր «Դինամոյի» հետ: Առաջարկի շուրջ երկար չմտածեցի: Բացի նրանից, որ ես «Ուրալի» վերջին հանդիպմանը սեփական հարկի տակ խաղացի «Դիանամոյի» դեմ, ես հետևում էի Բրյանսկի թիմի ելույթներին մրցաշրջանի ամբողջ ընթացքում և գիտեմ, թե ինչպես են այստեղ ընթանում գործերը: Հատկապես կարևոր է, որ թիմում կան ինձ ծանոթ ֆուտբոլիստներ: Բացի դրանից այստեղ` Բրյանսկում, նվիրյալ շատ  երկրպագուներ էլ կան, ովքեր, ինչքան ես գիտեմ, սիրում են ֆուտբոլ, և որ ամենակարևորն է՝ հասկանում են ֆուտբոլից: Գալիք մրցաշըր-ջանում «Դինամոյի» կազմում կաշխատեմ լավ ֆուտբոլ ցուցադրել և իմ խաղով ուրախացնել Բրյանսկի պահանջկոտ երկրպագուներին»:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 480 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0