Home » 2011 » Հունվար » 22 » Մանչինին ցանկանում է գնել հոլանդացուն
09:26
Մանչինին ցանկանում է գնել հոլանդացուն
Անգլիական "Մանչեսթեր Սիթին" մտադիր է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը ձեռք բերել "Այաքսի" հոլանդացի աջ եզրային պաշտպան Գրիգորի Վան դեր Վիլլին:
Ավելի վաղ "քաղաքաբնակները" 27 մլն ֆունտ էին վճարել գերմանական "Վոլֆսբուրգին" բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի դիմաց: Այժմ Ռոբերտո Մանչինին մտադիր է երկրորդ խոշոր տրանսֆերն իրականացնել. այս մասին թիմի գլխավոր մարզիչն ակնարկել է հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես հայտնում է Manchester Evening News թերթը, "Սիթիի" երեք ղեկավարները, այդ թվում` տեխնիկական տնօրեն Մայք Ռիգը, այցելել են "Այաքս"-"Ֆեյենորդ" հանդիպմանը` անձամբ դիտելու 22-ամյա Վան դեր Վիլի խաղը:
Վան դեր Վիլը վաղուց է հայտնվել Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էին լոնդոնյան "Չելսին" և գերմանական գրանդ "Բավարիան":
Հավելենք, որ պաշտպանի պայմանագիրը գործում է մինչ 2013թ. և  որպես պայմանագրի խզման փոխհատուցում նախատեսում է 17 մլն ֆունտի վճար:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1