Home » 2011 » Հունվար » 23 » Մարադոնան առաջարկ է ստացել հունական ակումբից
13:55
Մարադոնան առաջարկ է ստացել հունական ակումբից
Real News պարբերականը տեղեկացնում է, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքը ներկայացնող "Արիս" հուտբոլային ակումբի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ է ներկայացրել Արգենտինայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնային, որպեսզի վերջինս ստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Թիմի ղեկավարությունն այնքան էլ չի հավատում, որ Մարադոնան կհամաձայնի գլխավորել այդպիսի համեստ ակումբ, սակայն մեկ փաստ կա, որը ստիպում է հույներին փոքր-ինչ հուսալ. Մարադոնան, չնայած մեծ ցանկությանը, Արգենտինայի հավաքականից հետո չի կարողանում աշխատանք գտնել, իսկ "Արիսի" տարբերակը կարող է լինել դեպի Կենտրոնական Եվրոպա ուղևորության սկիզբ:
Իր հերթին հունական թիմի ղեկավարությունը գտնում է, որ Մարադոնային հրավիրելը և նրա կողմից թիմի ղեկավարումը ստանձնելը կլինի ամենալավ գովազդը ակումբի համար: Նրանք համարում են, որ ֆուտբոլի լեգենդի ներկայությունն ակումբում նաև կբերի նոր հովանավորների,  որն էլ խոստանում է ֆինանսական լավ հոսքեր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0