Home » 2011 » Հունվար » 29 » Մարտինսին կանչում էր ընտանիքը
10:11
Մարտինսին կանչում էր ընտանիքը
Ռուսական "Ռուբինի" նիգերիացի հարձակվող Օբաֆեմի Մարտինսը վարձակալական հիմունքներով մինչև այս մրցաշրջանի վերջը տեղափոխվել է "Բիրմինգհեմ", որը 17-րդ տեղն է զբաղեցնում Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնությունում:
Անգլիական ակումբում նա իր ելույթները կշարունակի մոտակա կես տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 27-ամյա նիգերիացին "Վոլֆսբուրգից" Կազան է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը և ռուսական Պրեմիեր լիգայում անցկացրած 12 խաղում դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ, կատարել 5 գոլային փոխանցում:
"Մարտինսը երեխա է ունեցել և նա խնդրել է, որ իրեն թույլ տանք տեղափոխվել Անգլիա: Օբաֆեմին ցանկանում է մոտ լինել ընտանիքին, որն ապրում է Անգլիայում: Մենք չէինք կարող չիրականացնել նրա ցանկությունը",-ասել է "Ռուբինի" գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0