Home » 2011 » Հունվար » 23 » Մասիմո Մորատտի. "Դժվար թե Լեոնարդոյին փոխեի Մոուրինյոյի հետ"
21:08
Մասիմո Մորատտի. "Դժվար թե Լեոնարդոյին փոխեի Մոուրինյոյի հետ"
Իտալական "Ինտերի" նախագահ Մասիմո Մորատտին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը գոհ է իր ակումբի արդյունքներից, որոնք ցույց է տվել ակումբը նորընտիր գլխավոր մարզիչ Լեոնարդոյի ղեկավարությամբ և եթե հնարավորություն լիներ Լեոնարդոյին փոխել Մոուրինյոյի հետ, ապա նա այդ քայլին չէր գնա:
Իտալական Football Italia պարբերականը մեջբերում է Մորատտիի խոսքերը. "Շատ դժվար է պատասխանել այն հարցին, թե կվերադարձնեի՞ արդյոք Մոուրինյոյին Լեոնարդոյի փայլուն դեբյուտից հետո: Կարծում եմ, որ ես այդ քայլին չէի գնա: Մյուս կողմից էլ պորտուգալացին ինքն է ցանկանում իրեն ցույց տալ Մադրիդի "Ռեալում": Երբ ես ցանկանում էի Լեոնարդոյին հրավիրել "Ինտեր", ես կանխազգում էի, որ ամեն ինչ լավ է լինելու":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0