08:44 Մելիքյանը համլրեց "Շիրակը" | |
Երեկ Գյումրիի "Շիրակը" մեկ տարվա պայմանագիր է
կնքել փորձառու հայ ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ, ով հունվարի 6-ից մարզվում
էր ակումբի կազմում։ Այս մասին հայտնել է "Շիրակի"
մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Մելիքյանը ծնվել է 1979թ. օգոստոսի 13-ին Երևանում։ Մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Արտաշատի "Դվինում", ապա հանդես է եկել Արարատի "Արաքսում", Երևանի "Բանանցում", ուկրաինական "Մետալուրգում" (Դոնեցկի) և "Ստալում"։ Վերջինիս կազմից վերադառնալով հայրենիք՝ 2009թ. Մելիքյանը կրկին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ելույթ ունենալով երևանյան "Ուլիսի" կազմում։ Նույն տարվա ամռանը կրկին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով "Զարյայի" կազմում։ 2010թ. Հայաստանի առաջնության առաջին շրջանում հանդես է եկել "Ուլիսում"։ Հայաստանի հավաքականի կազմում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 29 հանդիպում։ Հավելենք, որ նախապատրաստական փուլի շրջանում "Շիրակն" արդեն պայմանագրեր էր կնքել Արմեն Տիգրանյանի, Կարեն Ալեքսանյանի և Հովհաննես Գրիգորյանի հետ։ Տեղեկության համար շնորհակալ ենք ArmSport.am կայքին:
| |
|
Total comments: 0 | |