22:08 Մեսսին կրկին բարձունքում է | |
Հենց նոր շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հայտնի է դարձել 2010թ.
լավագույն ֆուտբոլիստի անունը: ՖԻՖԱ-ի և «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի համատեղ
անցկացրած քվեարկության արդյունքում ամենից շատ ձայն է հավաքել կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր առաջատար արգենտինացի "Ոսկե տղա" Լեոնել Մեսսին:
Պետք է փաստել, որ նախորդ տարվա ընթացքում արգենտինացին "Բարսելոնայի" կազմում հիանալի ֆուտբոլ է ցուցադրել` դառնալով "Ոսկե խաղակոշիկի" դափնեկիր, Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:
Մեսսին "Ոսկե գնդակի" արժանանում է երկրորդ անգամ անընդմեջ, և եթե 23-ամյա տղան այսպես շարունակի, ապա կարող է դառնալ եզակի ֆուտբոլիստ, քանի որ մինչ այժմ ոչ մեկին չի հաջողվել "Balon D'or" մրցանակին արժանանալ 4 անգամ, իսկ արգենտինացու խաղը ցույց է տալիս, որ տղան դեռ երկար է ցանկանում լինել բարձունքում: | |
|
Total comments: 0 | |