Home » 2011 » Հունվար » 1 » Մի քանի նորություն Ֆաբրեգաս-"Ռեալ" հանդիպումների մասին
23:25
Մի քանի նորություն Ֆաբրեգաս-"Ռեալ" հանդիպումների մասին
Նորություն 1. 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու Ֆրանչեսկ Ֆաբրեգասի հետ ու փորձել նրան համոզել տեղափոխվել արքայական «Ռեալ»: 

Լոնդոնյան «Կանոնիրների» ավագը իր թիմի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելուց հետո արդեն իսկ նրա կազմում անցկացրել է 242 խաղ:

Եթե «Արսենալը» չհամաձայնի 35 մլն եվրոյի դիմաց տալ իր ավագին, ապա Մոուրինյոն պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև իր թիմի 4 խաղացողներից որևէ մեկին` Լասին, Մ. Դիա-րային, Գարային կամ Գագոյին:

Եվ ինչպես հաղորդում է The Sun բրիտանական հայտնի պարբերականը, Մոուրինյոն անձամբ փորձելու է համոզել Սեսկին տեղափոխվել հենց Իսպանիայի մայրաքաղաք:

Նորություն 2. 

Մոուրինյոյի համարձակ քայլից հետո, երբ նա հայտարարեց, թե որոշել է անձամբ հանդիպել «Արսենալի» ղեկավարներին ու Սեսկին և առաջարկել 35 մլն եվրո, հետևել է «Բարսելոնայի» արձագանքը:

«Բարսելոնան» հայտարարել է, որ չի անհանգստանում ու այս քայլը դիտում է միայն այս կերպ. «Ռեալը» այս քայլով ցանկանում է խանգարել «Բարսելոնային», ու Սեսկին թույլ չտալ տեղափոխվել Կատալոնիա:

Նրանք նաև ասում են, որ Սեսկը կապված է «Բարսելոնայի» հետ ու միշտ շնորհակալ է լինելու Պեպ Գվարդիոլային, իսկ սրանից հետևություն են արել, որ Սեսկը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Նոր բորբոքումների սպասեք մեր կայքում...

Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0