Home » 2011 » Հունվար » 18 » "Միկայի" արկածները "Համագործակցության գավաթի" խաղարկությունում
08:43
"Միկայի" արկածները "Համագործակցության գավաթի" խաղարկությունում

Երեւանի "Միկան" երկրորդ հանդիպումն անցկացրեց Սանկտ Պետերբուրգում ընթացող "Համագործակցության գավաթի" խաղարկությունում: Հայկական ակումբը "Պետերբուրգսկի" մարզահամալիրում մցրակցեց ղազախական "Տոբոլի" հետ: Արմեն Շահգելդյանի թիմը խաղի ընթացքում 2 անգամ առջեւում էր հաշվի մեջ, սակայն բավարարվեց մեկ միավորով: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով: Մեր թիմից գոլերի հեղինակ դարձան Նարեկ Բեգլարյանը և Բոտի Դեմելը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ B խմբում ընդգրկված "Միկան" 0:2 հաշվով զիջել էր լատվիական "Սկոնտոյին", իսկ "Տոբոլը" 2:1 հաշվով հաղթել էր "Բունյոդկորին":
Այսօր "Միկան" կհանդիպի Ուզբեկստանի չեմպիոն "Բունյոդկորի" հետ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 438 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0