16:44 Մինասյանը մեկնել է "Այաքսի" խաղը դիտելու | |
Ինչպես հայտնում է ArmSport.am սպորտային կայքը, Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի "Փյունիկի" գլխավոր
մարզիչ Վարդան Մինասյանը Սոչիից մեկնել է Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ, որպեսզի տեղում կարողանա
տեսնել "Այաքսի" հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսի խաղը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ "Այաքսը" վաղը Հոլանդիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ սեփական ուժերն է փորձելու "Բրեդայի" հետ։ Հիշեցնենք, որ Երևանի "Փյունիկն" այս օրերին գտնվում է Սոչիում, որտեղ անց է կացնում իր անդրանիկ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը։ | |
|
Total comments: 0 | |