Home » 2011 » Հունվար » 1 » Մինչև 23 միլիոն ֆունտ` վան Պերսիին ստանալու համար
23:01
Մինչև 23 միլիոն ֆունտ` վան Պերսիին ստանալու համար

Ինչպես հայտնի է, Թուրինի "Յուվենթուսը" ցանկանում է ուժեղացնել իր  հարձակման գիծը, որի համար նշվում են մի շարք ֆուտբոլիստների անուններ, որոնք գտնվում են «Ծեր Սինիորայի» ուշադրության կենտրոնում: Արդեն խոսվում է, որ "Յուվեն"՝ իր ուշադրությունը բևեռել է նաև Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբի վան Պերսիի վրա:

Իտալական Tuttosport լրատվական գործակալության համաձայն` "Յուվենթուսի"  ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ սկսել "Արսենալի" հետ և պատրաստ է վան Պերսիի համար վճարել մինչև 23 միլիոն ֆունտ ստեռլինգ: 

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 379 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0