Home » 2011 » Հունվար » 31 » Մոուրինյոն խոսում է երկրպագուների պահվածքի մասին
19:33
Մոուրինյոն խոսում է երկրպագուների պահվածքի մասին

Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի "Օսասունայի" հետ արտագնա խաղից հետո (հանդիպումն ավարտվել է մադրիդցիների պարտությամբ` 0:1) խոստովանել է, որ Պամպլոնայում հավաքված երկրպագուների պահվածքը որոշակի դժվարություններ է ստեղծել իր թիմի համար: Հիշեցնենք, որ մադրիդցիների հարձակման ժամանակ  երկրպագուներն անընդհատ ավելորդ գնդակներ էին նետում խաղադաշտ:

"Իսպանիայում սովորական բան է, երբ խաղի ընթացքում գնդակներ են  անհետանում, իսկ հետո նրանք նետվում են  խաղադաշտ, ինչի պատճառով մրցավարը պետք է  հանդիպումը կանգնեցնի: Երկրպագուների այդ հնարքները հոգեբանորեն ճնշում են: Ես խելագար չեմ և դրանով չեմ պատճառաբանի մեր թիմի պարտությունը: Ֆուտբոլիստները մինչև վերջ ամեն ինչ արեցին հաղթանակի համար, ու ոչ մի վատ բան չեմ կարող ասել իմ թիմի մասին»,-մարզչի խոսքերը է մեջբերում է "սերուցքայինների" պաշտոնական կայքը:  


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0