12:49 Մոուրինյոն ընդունո՞ւմ է պարտությունը | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Marca թերթի լրագրողի հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր թիմի` "Օսասունայից" կրած երեկվա պարտությունը. "Կարող եմ վստահորեն ասել` մենք արժանի չէինք այսպիսի պարտության, բայց ամեն դեպքում մեր մրցակիցն արժանիորեն է հաղթել: Եթե հաշվի առնենք, թե ինչպես էին նրանք պայքարում, ապա կարելի է ասել, որ սա նրանց ուժերի առավելագույնն էր: Մրցավարի գործողություններից որևէ դժգոհություն չունեմ. նա երեկվա հանդիպումը հոյակապ սպասարկեց: Իմ խաղացողները նույնպես լավ խաղացին, և ես որևէ խնդիր չեմ տեսնում նրանց մեղադրելու այս ծանր պարտության համար: Իսկ ահա. ինչ վերաբերում է մեր և "Բարսայի" միջև գոյություն ունեցող միավորների տարբերությանը, ապա դրությունն իրոք դժվարին է մեզ համար":
| |
|
Total comments: 0 | |