10:36 Մոուրինյոյի պատասխանը Վալդանոյին | |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «AS» իսպանական թերթին տված կարճ հարցազրույցում հերթական անգամ իր ափսոսանքն է հայտնել, որ մեկ հարձակվողի` Քարիմ Բենզեմայի հույսին է մնացել այն բանից հետո, երբ Գոնսալո Իգուաինը վնասվածքի պատճառով դուրս է եկել թիմի շարքերից մի քանի ամսով. «Խնդիրն այն է, որ մյուս թիմերը հինգ հարձակվող ունեն, այնինչ իմ տնօրինության տակ միայն Բենզեման է: Ուշադրություն դարձրեք, օրինակ, Լոնդոնի «Արսենալին», որի կազմում խաղում են վան Պերսին, Արշավինը և մյուսները: Կարող եմ հիշատակել նաև իտալական «Միլանը», որն իր տնօրինության տակ ունի Պատոյին, Իբրահիմովիչին, Ռոբինյոյին... և այսպես շարունակ: Մենք մրցաշրջանը սկսեցինք երկու հարձակվողով, սակայն հիմա մեկն է մնացել: Բայց «Ռեալը» հարձակվողական թիմ է, այնպես որ մեր խնդիրը շատ է բարդացել»: Այս հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ "սերուցքայինների" սպորտային տնօրեն Խորխե Վալդանոյի ու պորտուգալացի մասնագետի ջրերը մեկ առվով չեն հոսում: Հիշեցնեմ, որ Վալդանոն մի քանի օր առաջ հայտարարել էր, թե ակումբը կարիք չունի հարձակվող գնելու, այլ կարող է օգտագործել երիտասարդական թիմի խաղացողներին: | |
|
Total comments: 0 | |