Home » 2011 » Հունվար » 29 » Մովսիսյանի տրանսֆերը ռեկորդային է եղել "Ռանդերսի" համար
10:23
Մովսիսյանի տրանսֆերը ռեկորդային է եղել "Ռանդերսի" համար

Հայաստանի ազգային հավաքականի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը դանիական "Ռանդերսից" ռուսական "Կրասնոդար" ռեկորդային է եղել դանիական ակումբի ֆուտբոլային պատմության մեջ:

"Մենք արտասվում էինք, քանի որ կորցնում ենք հիանալի հարձակվողի, որը սիրվել էր մեր կողմից այս կարճ ժամանակահատվածում: Սակայն մենք նաև երջանկության արցունքներ էլ ենք թափել տղայի հետևից, քանի որ մեկ տարի առաջ անվճար տրանսֆերով ԱՄՆ-ից ձեռք բերեցին Մովսիսյանին, իսկ հիմա նրանից բաժանվում ենք ռեկորդային տրանսֆերային գնով",-ասել է "Ռանդերսի" մարզական տնօրեն Յհակոբ Նիյլսենը:

Յուրա Մովիսյանն իր հերթին շնորհակալական խոսքով է հանդես եկել իր երկրպագուների առաջ. "Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մարզչական շտաբին և ակումբի բոլոր երկրպագուներին, որոնք օգնեցին ինձ իրականացնել իմ անձնական նպատակները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հատկապես ակումբի նվիրյալ երկրպագուներին իրենց ֆանտաստիկ աջակցության համար, որոնք նրանք ցուցաբերում էին ողջ տարվա ընթացքում":

Հավելենք, որ 23-ամյա Յուրա Մովսիսյանը "Ռանդերսի" կազմում  մասնակցած 38 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 466 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0