Home » 2011 » Հունվար » 30 » Մուտուն ցանկանում է մնալ "Ֆիորենտինայում"
14:01
Մուտուն ցանկանում է մնալ "Ֆիորենտինայում"
Իտալական "Ֆիորենտինային" պատկանող ռումինացի սկանդալային հարձակվող Ադրիան Մուտուն Football Italia ռադիոալիքի լրագրողի հետ հանդիպ- ման ժամանակ հույս է հայտնել վերադառնալ "մանուշակների" հիմնական կազմ: Ռումինացին որոշել է չհեռանալ թիմից և հույս ունի, որ "Ֆիորենտինայի" մարզչական շտաբն իրեն ևս մեկ հնարավորություն կընձեռի` ապացուցելու, որ ինքը դեռ պրոֆեսիոնալ է:
Հիշեցնենք, որ Մուտուն խաղադաշտում չի հայտնվել հունվարի սկզբից ակումբի ղեկավարության հետ ունեցած ոչ ֆուտբոլային խնդիրների պատճառով:
Ընդհանրապես հարկ ենք համարում նշել, որ ռումինացին մինչև հոկտեմբեր իրավունք չուներ խաղալու դոպինգ ընդունելու պատճառով ստացած հեռացման համաձայն: Իսկ արդեն արդեն հոկտեմբերին` խաղադաշտ վերադառնալուց մի քանի օր առաջ, Ադրիանն իտալական բարերից մեկում ծեծել էր բարմենին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0