08:56 Օլիվեր Կանի կարծիքով վան Գալը սխալվել է | |
Մյունխենի "Բավարիայի" լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը հայտարարել է, որ իր կարծիքով "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը սխալվել է, որ Հանս Յորգա Բուտի փոխարեն ակումբի հիմնական դարպասապահ է դարձրել երիտասարդ Թոմաս Կրաֆտին: Դարպասապահի խոսքերը մեջբերվում են Goal.com ֆուտբոլային կայքում. "Դժվար է ասել, թե վան Գալի որոշումը ճիշտ է թե ոչ: Հնարավոր է, որ Թոմասը փայլուն կսկսի և այդպես էլ կշարունակի, սակայն բացառված չէ նաև "փայլուն" անհաջողությունը: Կրաֆտը հնարավոր է, որ չդիմանա այն ճնշմանը, որն իրեն դեռ սպասվում է "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում, այդ պատճառով նրա` հիմնական դարպասապահի պաշտոնում հայտնվելը շատ ռիսկային է":
| |
|
Total comments: 0 | |