Home » 2011 » Հունվար » 11 » Որոշվեց նաև աշխարհի լավագույն գործակալը
17:23
Որոշվեց նաև աշխարհի լավագույն գործակալը
Դուբայում կայացել է տրանսֆերային շուկայի ֆուտբոլային օպերատորների` գործակալների ամենամյա ասուլիսը. այս մասին հաղորդում է Globe Soccer հանդեսը:
Ասուլիսի ժամանակ հրապարակվել է 2010թ. լավագույն ֆուտբոլային գործակալի անունը: Հաղթողն ընտրվել է գաղտնի քվեարկության միջոցով, որին մասնակցել են ՖԻՖԱ-ի արտոնագրված գործակալները և ակումբների եվրոպական ասոցիացիայի անդամների ներկայացուցիչները: Լավագույն ֆուտբոլային գործակալ է ճանաչվել Ժորժե Մենդեշը, ում ծառայություններից օգտվում են մարզիչ Ժոզե Մոուրինյոն և կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն:
Մենդեշը մի քանի աղմկոտ գործարք է կատարել` սահմանելով տրանսֆերային ռեկորդներ: Մասնավորապես նա պաշտպանել է Քրիշտիանու Ռոնալդուի շահերը "Մանչեսթեր Յունայթեդից" "Ռեալ” տեղափոխվելիս, երբ կնքվել է ամենաթանկ գործարքը ֆուտբոլի պատմության մեջ: Բացի այդ, նա հանդիսանում է արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ներկայիս գործակալը: Ավելացնենք, որ Անխել Դի Մարիայի տրանսֆերը "Բենֆիկայից" "Ռեալ" համարվում է ամենաթանկը պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0