14:06 Ուեյն Ռունի. "Նրանց ցուցադրած խաղը հաճույք է պարգևում յուրաքանչյուրին" | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայաի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ընդունել է, որ "Բարսելոնան" այս մրցաշրջանում բոլոր ֆուտբոլային ակումբների մեջ ցուցադրում է լավագույն խաղը և եթե որևէ ակումբ հույս ունի հաղթանակի հասնել "Չեմպիոնների լիգայում", ապա պետք է հաղթանակի հասնի "Բարսելոնայի" նկատմամբ: "Դա մի ֆանտաստիկ ակումբ է և այն նման է նախկին տասնամյակի վերջավորության "Ռեալին" և "Մաչեսթեր Յունայթեդին": Նրանց ցուցադրած խաղին հետևելուց պարզապես հիանում ես: Իմ կարծիքով, եթե ինչ-որ թիմ հաղթի "Բարսելոնային", ապա կարող է ասել, որ ունի բավականին մեծ հույսեր "Չեմպիոնների լիգայի" գավաթը նվաճելու համար",- ասել է Ռունին:
| |
|
Total comments: 0 | |