Home » 2011 » Հունվար » 25 » Փոքրիկ անդրադարձ Եվրոպայից
21:52
Փոքրիկ անդրադարձ Եվրոպայից
Անդրադառնանք եվրոպական ֆուտբոլում այսօր տեղի ունեցած մի քանի հետաքրքիր նորություն-ները: Նյութերը Ձեզ ենք ներկայացնում անդրադարձի տեսքով:
*** Ինչպես տեղեկացնում են Գերմանիայի սպորտային պարբերականները` Մյունխենի "Բավա-րիայի" հոլանդացի հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը մոտակա մի քանի ժամվա ընթացքում կժամանի Իտալիա` "Միլանի" հետ պայմանագիր կնքելու: Մյունխենյան թիմի ղեկա-վարությունը, բարձր գնահատելով հոլանդացու աշխատանքը, որոշել է Բոմելին "Միլան" թողնել առանց որևէ փոխհատուցում ստանալու:
*** Ամստերդամյան "Այաքսի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը իր բանավոր համա-ձայնությունն է հայտնել տեղափոխվելու անգլիական "Լիվերպուլ": Ամեն ինչին կարող է խանգարել հոլանդական թիմը, որն իր առաջատարին պատրաստ է զիջել միայն 25 մլն ֆունտ ստեռլինգ փոխ-հատուցում ստանալուց հետո: Հավելենք, որ անգլիական կողմը մոտ 2 անգամ պակաս գումար է նախատեսել այս տրանսֆերն իրագործելու համար:
*** Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի կիսապաշտպան Փոլ Սքոուլզն արդեն հաջորդ ամիս պատրաստ է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով: "Սև սատա-նաների" ղեկավարությունը նախնական համաձայնություն արդեն տվել է, ու ավելին պատրաստ է նաև բարելավել Փոլի անձնական պայմանագիրը: Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին "մանկուիա-ցիների" մեկ այլ լեգենդ Ռայան Գիգզը երկարաձգել էր իր պայմանագրի ժամկետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0