Home » 2011 » Հունվար » 10 » "Փյունիկը" վերսկսել է մարզումները
08:04
"Փյունիկը" վերսկսել է մարզումները
Երեւանի «Փյունիկը» հունվարի 5-ից վերսկսել է մարզումները: Չեմպիոնի կազմում բացակայում է միայն բրազիլացի Մարկոս Պիզելին, ով հունվարի 10-ին կվերադառնա արձակուրդից. նա մեկնել է հայրենի Բրազիլիա:
Արտասահմանում բնակվող Կարեն Իսրայելյանը եւ Դավիթ Ազինն արդեն վերադարձել են, իսկ «Փյունիկը» մարզումներն անցկացնում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Այստեղ դեկտեմբերի 22-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև Գյումրիի «Շիրակը»: Սպասվում է, որ հունվարի 11-ին «Փյունիկը» եւ «Շիրակը» ստուգողական հանդիպում կանցկացնեն:
«Փյունիկն» իր առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը կսկսի հունվարի 20-ից: Վարդան Մինասյանի սաները հավաքն անցկացնելու են Սոչիում:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 393 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0