Home » 2011 » Հունվար » 5 » Պաոլո Մոնտեռոն կարծում է, որ "Բարսելոնան" ուժեղագույնն է ողջ Եվրոպայում
23:26
Պաոլո Մոնտեռոն կարծում է, որ "Բարսելոնան" ուժեղագույնն է ողջ Եվրոպայում
Ուրուգվայցի նախկին պաշտպան Պաոլո Մոնտեռոն, ով հայտնի է իտալական "Յուվենթուսի" կազ-մում ունեցած իր ելույթներով, վերջերս հարցազրույց է տվել իտալական մի պարբերականի: Մոն-տեռոյի կարծիքով Իտալիայի "Սերիա Ա"-ի ներկայիս լավագույն թիմը "Ծեր սինյորան" է, այս  ամենը կապացուցի ողջ մրցաշրջանը, իսկ ահա Եվրոպայում կատալոնական "Բարսելոնային" ոչ ոք չի կարող կանգնեցնել: 
"Այսօրվա դրությամբ "Բարսելոնան" մի գլուխ բարձր է իր հիմնական մրցակիցներից` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդից" ու մադրիդյան "Ռեալից": Սա պարզ երևում է նույնիսկ ոչ ֆուտբոլային փորձագետին: Այսօր կան շատ հոյակապ հարձակվողներ, որոնցից այս մրցաշրջանում ինձ վրա մեծ տպավորություն են թողել Լեո Մեսսին, Ռոնալդուն ու Սամուել Էտո'ոն, իսկ պաշտպաններից կառանձնացնեի "Բարսելոնայի" պաշտպանության ամուր հենասյուն Պիկեին",-իր խոսքն այսպես է ավարտել Մոնտեռոն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0