Home » 2011 » Հունվար » 17 » Պատո. " Երբեք չեմ տեղափոխվի "Ինտեր""
11:21
Պատո. " Երբեք չեմ տեղափոխվի "Ինտեր""
Իտալական "Միլանի" բրազիլացի հարձակվող Ալեշանդրո Պատոն լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երբեք չի տեղափոխվի "Ինտեր" և չի հաքնի "Միլանի" թշնամու մարզաշապիկը:
Այսպիսի հայտարարություն անելու պատճառը եղել է այն, որ 2010թ.-ի դեկտեմբերին արդեն "Միլանի" նախկին մարզիչ Լեոնարդոն "Միլանից" տեղափոխվեց "Ինտեր" գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին իր պաշտոնից հեռացվելուց հետո:
Այս առիթով Պատոն ասել է. "Դա պրոֆֆեսիոնալիսզմի խնդիր է: Լեոնարդոն է ընդունել այդպիսի որոշում, և մենք հարգում ենք նրա որոշումը: Կտեղափոխվե՞մ երբևէ "Ինտեր": Ոչ, երբեք չեմ տեղափոխվի: Ես ցանկանում եմ հագնել միայն "Միլանի" մարզաշապիկը և բարձունքների հասնել միայն "Միլանի" հետ ու կխաղամ "Միլանի" կազմում, քանի դեռ ակումբն ունենա իմ կարիքը: "Ինտերը" մնում է "Ինտեր": Այն շատ զորեղ ակումբ է և յուրաքանչյուր խաղում ֆավորիտի դեր է ստանձնում, սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, այլ ոչ թե այլ ակումբի":
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0