Home » 2011 » Հունվար » 14 » Պատոն վստահ է, որ ինքն ավելի հավատարիմ է
21:03
Պատոն վստահ է, որ ինքն ավելի հավատարիմ է

Բրազիլացի հայտնի մասնագետ Լեոնարդոն չնայած երկար տարիներ հանդես է եկել "Միլանում", ինչպես նաև մարզել այդ թիմը, վերջերս ստանձնեց "" գլխավոր մարզչի պաշտոնը: "Միլանի" բրազիլացի ֆուտբոլիստ Պատոն իրեն համարում է ավելի հավատարիմ և նշում, որ ինքը երբեք չէր անի այդպիսի ընտրություն. «Դա մի մասնագիտություն է, որ անկանխատեսելիություն է պարունակում, և Լեոնարդոն կատարեց իր ընտրությունը, որն անհրաժեշտ է հարգել: Ես պարզապես ցանկանում եմ հաղթել սև-կարմիր մարզաշապիկով այնքան ժամանական, որքան իմ ակումբը կցանկանա` այն հագնեմ: Կգնայի՞ "Ինտեր": Երբե՛ք, ցանկանում եմ մնալ միայն "Միլանում"»:

Բրազիլացին խոսել է նաև իր ներկայիս մարզչի՝ Մասիմիլիանո Ալեգրիի մասին. «Ալեգրին գիտի, թե ինչպես է պետք տրամադրել ֆուտբոլիստներին: Նա շատ լավ մարզիչ է, և բոլորս ուրախ ենք, որ նրան ունենք»:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0