09:12 Պիենարը հեռացավ "Էվերթոնից" | |
"Էվերթոնի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կումբից հեռացել է կիսապաշտպան Սթիվեն Պիենարը: Այս փաստը չի թաքցրել նաև ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով նշել է, որ "Էվերթոնի" ղեկավարությունը որոշել է վաճառել ֆուտբոլիստին, և մոտ օրերս կիսապաշտպանը նոր պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ: Ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Մոյեսի խոսքերը. "Մենք ունեինք երկու առաջարկ և դրանցից արդեն ընտրել ենք այն ակումբը, որտեղ իր մրցելույթները կշարունակի Պիենարը: Այդ ֆակումբի գործակալներն արդեն բանակցում են Պիենարի հետ և շուտով մի որևէ վերջնական համաձայնության կգան: Ճիշտն ասած չեմ կարող հորջորջել այդ ակումբի անունը": Հիշեցնենք, որ մինչ այժմ ՀԱՀ-ի ազգային հավաքականի և "Էվերթոնի" կիսապաշտպան Սթիվեն Պիենարին ցանկանում էին ձեռք բերել անգլիական "Տոտենհեմն" ու "Չելսին": Նշենք, որ Պիենարի պայմանագիրն "Էվերթոնի" հետ ավարտվում է այս ամռանը, իսկ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել այն:
| |
|
Total comments: 0 | |