10:55 Պոդոլսկին կարող է հայտնվել Ռուսաստանում | |
Սանկտ Պետերբուրգի "Զենիթն" այս տարի ցանկանում է հաջողության հասնել "Եվրոպայի լիգայում", որի համար ռուսական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել ևս մեկ բարձրակարգ հարձակվող: Այդ դիրքի համար ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի լավագույն թեկնածուն Գերմանիայի ազգային հավաքականի և գերմանական "Քյոլնի" հարձակվող Լուկաշ Պոդոլսկին է: Պոդոլսկիի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո. դա այն արժեքը չէ, որը ետ կանգնեցնի ռուսներին իրենց մտադրությանը հասնելու համար: Նշենք, որ Պոդոլսկին 25 տարեկան է, հանդես է գալիս աշխարհի լավագույն հավաքականներից մեկում, տիրապետում է հուժկու հարվածների, որոնք լրացուցիչ ազդակ են ռուսների համար, որպեսզի նրանք լրջորեն մտածեն նրան ձեռք բերելու մասին: Այս տրանսֆերի իրականություն դառնալու դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք մեր կայքում: Attachments: Նկար 1 | |
|
Total comments: 0 | |