Home » 2011 » Հունվար » 18 » Պույոլի թիմը մտահոգված չէ
07:49
Պույոլի թիմը մտահոգված չէ
"Բարսելոնա" ակումբի պաշտպան Կառլես Պույոլը խոստովանել է, որ իր թիմը մեծ ուշադրություն չի դարձնում, թե քանի միավորով է առաջ անցել գլխավոր մրցակից Մադրիդի "Ռեալից": Goal.com կայքին տված հարցազրույցում Պույոլը նշել է. "Ինչքան շատ լինի մեր և "Ռեալի" միջև տարբերությունը, այնքան ավելի լավ: Մեզ համար միևնույն է` նրանք միավորներ են կորցնում, թե ոչ: Մենք մտածում ենք միայն հաղթելու և միավորներ հավաքելու մասին":
Հիշեցնենք, որ կիրակնօրյա "Ալմերիա"-"Ռեալ" ոչ-ոքի ավարտված խաղից հետո մադրիդյան թիմի և "Բարսելոնայի" միջև միավորներ տարբերությունը հավասարվել է չորսի, քանի որ "Մալագայի" հետ խաղում կատալոնական թիմը հաղթանակի էր հասել 4-1 հաշվով:



Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0