15:57 Քրիշտիանո Ռոնալդու. "Ինչու՞ են ինձ պորտաբույծ համարում" | |
Իսպանական Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն իսպանական "Marca" պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե չի հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ իր մասին այս կամ այն կարծիքը կազմում: Բացի դրանից, նա նաև չի թաքցրել, որ լարված հարաբերություններ է ունեցել թիմի ավագ Իկեր Կասիլիասի հետ: "Ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ ինձ պորտաբույծ համարում: Ես հարգում եմ նրանց որոշումը, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Կասիլիասին, ապա իսկապես նրա հետ խնդիրներ ունեցել ենք, որի պատճառը Սառա Կարբոներոյի ասածներն էին: Ամեն դեպքում մենք հիմա խնդիրներ չունենք: Մենք խոսեցինք այդ թեմայով և ամեն ինչ հարթեցինք",-հայտարարել է Ռոնալդուն: Հիշեցնենք, որ լրագրող Սառան` Կասիլյասի հարսնացուն, Ռոնալդուին անվանել էր եսասեր և ինդիվիդուալիստ: | |
|
Total comments: 0 | |