Home » 2011 » Հունվար » 29 » "Ռեալի" խաղացողը կարող է հայտվել "Չելսիում"
17:19
"Ռեալի" խաղացողը կարող է հայտվել "Չելսիում"
Ինչպես տեղեկացնում է իսպանական հանրահայտ AS պարբերականը, Լոնդոնի "Չելսիի" ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են վարձակալել Մադրիդի "Ռեալի" իսպանացի կիսապաշտպան Պեդրո Լեոնին:
Այս մասին լոնդոնցիների իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անձամբ է խնդրել ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին: Իտալացի մասնագետն ասել է, որ իր թիմն աջ եզրում հանդես եկող լավ կիսապաշտպանի կարիք ունի: Ընդ որում "Չելսին" "Ռեալին" երկու տարբերակ է առաջարկում. ֆուտբոլիստի վարձակալությունը տևում է մինչև այս մրցաշրջանի ավարտը կամ Լեոնի վարձակալության համաձայնագիր է ցանկանում` ապագայում տրանսֆերի զեղչով գնման հնարավորությամբ: "Արքայական ակումբի" ղեկավարությունն այսօր արդեն պետք է կոնկրետ պատասխան տա:
Հիշեցնենք, որ "Ռեալը" Լեոնին գնել էր այս ամառ մադրիդյան "Խետաֆեից" 10 մլն եվրոյի դիմաց: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0