Home » 2011 » Հունվար » 2 » "Ռեալի" խնդիրներն այս տարի` իսպանական Marca թերթի անդրադարձը
07:51
"Ռեալի" խնդիրներն այս տարի` իսպանական Marca թերթի անդրադարձը

2010 թվականն արդեն պատմության գիրկն է անցել, իսկ այս նոր տարին իր հետ բերել է նոր ծրագրեր ու նպատակներ: Իսպանական Marca հանդեսը ներկայացնում է այն խնդիրները, որոնց լուծումը «Ռեալը» իր առաջ դնելու է և խաղադաշտում, և իր գրասենյակում:

ԱՆԵԾՔԻ ԱՎԱՐՏԸ - Պարտությունների շարքը «Բարսելոնայից» «Ռեալի» պատմության մեջ ամենաերկարն է ու երևի թե ամենացավալին, քանի որ թշնամին մի քանի անգամ վիրավորել է «Ռեալի» արժանապատվությունը` ջախջախիչ հաղթանակներ տոնելով:

2 տարի երկրի չեմպիոնությունը «Բարսելոնային» զիջելուց հետո «Ռեալը» ցանկանում է 2011 թվականին դառնալ չեմպիոն ու նվաճել մի բարձունք, որը շատերի համար անհավանական է թվում: Բայց ինչպես ցույց տվեց անցած տարին, անհրաժեշտ է գոնե 99 միավոր չեմպիոնության համար:

ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄ - Բացի առաջնությունից «Ռեալը» պայքարից դուրս չի մնացել նաև մյուս երկու մրցաշարերում, ինչը չէր կարելի ասել նախորդ մրցաշրջանում, հատկապես «Ալկորկոնյան երկրաշարժից» հետո: Իհարկե «Ռեալի» հիմնական նպատակն է Չեմպիոնների լիգայի նվաճումը, բայց դրա համար «Ռեալը» պետք է քանդի մի պատ, որը գոյացել է արդեն 6 տարի: Գավաթը նույնպես ակումբի համար շատ կարևոր մրցաշար է, քանի որ այն չի նվաճվել արդեն 17 տարի: Այս մրցաշրջանում «Ռեալն»  անցել է 1/4, ու արդեն կարելի է ասել, որ կես ճանապարհը հաղթահարվել է: Այս մրցաշարերում «Ռեալին» հաղթանակի պետք է տանի Ժոզե Մոուրինյոն, ում վրա թիմը մեծ հույսեր է դրել:

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ - Պեպեի ու Սերխիո Ռամոսի պայմանագրերի երկարաձգումն ակումբի համար մեկ նպատակներից է: Պեպեի հարցը մի քիչ բարդ է, քանի որ ակումբն առաջարկում է առավելագույնը 3.5 մլն եվրո տարեկան աշխատավարձ, իսկ պորտուգալացին ուզում է ավելի շատ, բայց ավելի վատ է, որ գործին արդեն երրորդ կողմերն են խառնվում: Ռամոսի հետ խնդիրները անհամեմատ քիչ են, եթե հաշվի առնենք այն հեղինակությունը, որ ունի Ռամոսը ղեկավարության մոտ:

«ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» - Իգուաինի ֆիզիկական վիճակն ակումբի համար կարևոր հարցերից է: Մոուրինյոն ասում է, որ նրա բացակայությունը թիմի վրա ազդում է, բայց եթե հաշվի առնենք, թե ինչ բարձրակարգ մասնագետ է նա, ապա այս հարցը խնդիրներ չպետք է որ առաջացնի:

Բենզեման չի բավարարում մարզչին, իսկ ակումբի ղեկավարությունը մարզչի` նոր խաղացող գնելու խնդրանքին պատասխանում է, որ իսկական ժամանակն է խաղացողներ բերել առաջին թիմ կանտերայից: Կարող է պարադոքս թվալ, բայց հնարավոր է ակումբը տրամադրի 64 մլն եվրո այս խնդրի լուծման համար: Եվս մեկ հարց է այն, թե մենք վերջիվերջո կտեսնե՞նք միլանյան Կակային, թե ոչ:

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ - Նախորդ խնդրի լուծումն ուղղակի կապ ունի այս մեկի հետ: Խոսքը Մոուրինյոյի և Վալդանոյի փոխհարաբերությունների մասին է: Ինչ էլ որ նրանք ասեն հրապարակայնորեն, տարաձայնություններ կան առայսօր, ու նույնիսկ դրանք չեն կարող անհետանալ լավ արդյունքներից հետո: Բացի այդ պետք է հետևել նաև Կասիլյաս-Ռոնալդու զույգի փոխհարաբերություններին: Բայց ինչպես ասում է Իկերը, մեջբերելով իր ծողների խոսքերը, նոր տարում ամեն ինչ հարթ ու համերաշխ կլինի թիմում ու նրա ներսում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 346 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0