08:17 "Ռեալում" որոշումներ կայացնողը Մոուրինյոն է | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր "Սևիլյայի" հետ կայանալիք խաղից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի քանի խնդիրների. "Իմ կադրային որոշումները մեծ ռիսկի հետ են կապված, բայց ինչ կարելի է անել. որոշողը ես եմ, թե ով կխաղա, ով` ոչ: Ըստ իմ մշակած ծրագրի կիրակի օրը "Մալյորկայի" հետ խաղին չմասնակցած կիսապաշտպաններն այսօր կլինեն թիմի հիմնական կազմում: "Սևիլյան" ուժեղ է ու հարկավոր է դիմակայել նրա ուժին: Սամի Խեդիրան արդեն ապաքինվել է և լիարժեք պատրաստ է խաղին: Կցանկանայի, որ այսօրվա խաղում իմ թիմը մինչև ընդմիջում գոնե մեկ գնդակ խփի: Դա հնարավորություն կտա մանևրելու: Կիրակնօրյա խաղի ժամանակ մեր երկրպագուներից ոմանք սկսեցին սուլել թիմի անդամներին: Դա անարգանք է. եթե նրանք սուլում են թիմին, ապա դա ինձ էլ է վերաբերում. ես նույնպես թիմի մասնիկն եմ: Ես կցանկանայի, որ ինչադան միշտ մեր կողքին լիներ, ինչ էլ որ պատահեր: Նրանց հասկանալ կարելի է. թիմը վերջին մի քանի խաղերում չի կարողանում հաճույք պատճառել, բայց հունվարը դժվար է` հագեցած 9 խաղով, այս ամիս մեզ ուղղակի միավորներ են պետք, խաղը շուտով կլինի: Ցանկացած թիմ ունի իր ուժերի սահմանը, այսօր "Ռեալը" կխաղա 100 տոկոս նվիրվածությամբ ու իր ուժերի գերագույնի չափով: Մենք Սևիլյա ենք եկել խաղալու, այլ ոչ թե պատերազմելու համար: Հուսով եմ` իմ սաները ներկայացում ցույց կտան: Անդրադառնամ նաև Բենզեմային. տաղանդավոր տղան հիանալի խաղ ցույց տվեց կիրակի օրը, այսօր պետք է ավելի լավ խաղա: Նրա նկարը երկուշաբթի օրը բոլոր թերթերի առաջին էջում էր, ցանկալի է, որ այդպես էլ շարունակվի: Իսկ ինչ վերաբերում է Ադեբայորին, ապա նրա ուժերի մասին բոլորս գիտենք: Կարևորն այն է, որ շուտ մերվի մեր թիմին": | |
|
Total comments: 0 | |