Home » 2011 » Հունվար » 14 » "Ռեալը" հարձակվողի կարիք ունի
12:46
"Ռեալը" հարձակվողի կարիք ունի

Անդրադառնանք երկու հետաքրքիր նյութի:

1. Անգլիական «Daily Mirror» թերթը հավանական է համարում Էմանուել Ադեբայորի հայտնվելն «արքայական» ակումբում` հավաստիացնելով, որ «Մանչեստեր Սիթին» մինչև հունիսի 30-ը պատրաստ է տալ ֆոտբոլիստին ընդամենը 1.2 մլն. եվրոյով: Ադեբայորը դասվում է այն 3 առաջնային հավակնորդների շարքին (Բարիոսի և Կլոզեի հետ միասին), որոնց փորձելու է ձեռք բերել «Ռեալի» ղեկավարությունը Իգուաինին փոխարեն, ով բաց է թողնելու մրցաշրջանի մեծ մասը:

«Daily Mirror»-ը արձանագրում է, որ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռևս «Չելսիում» աշխատելիս է ցանկացել իր թիմում տեսնել Ադեբայորին, և այդ ժամանակ «Արսենալում» հանդես եկող ֆուտբլիստի տրանսֆերին խոչընդոտեց միայն նրա կողմից պահանջվող աշխատավարձի չափը, ինչը մտափոխ արեց Ռոման Աբրամովիչին: Այժմ հանգամանքները այլ են. նախ Ադեբայորն այլևս անփոխարինելի չէ իր թիմում, բացի այդ նրան համարում են կոնֆլիկտային անձնավորություն: Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ անցած շաբաթ մարզման ժամանակ վեճի էր բռնվել «Սիթիի» ավագ Կոլո Տուրեի հետ: 

2. Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Միրոսլավ Կլոզեի գործակալ Ալեքսանդր Շուետտը հայտարարել է, որ իր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: 32-ամյա Կլոզեն ոչ միշտ է խաղում «Բավարիայի» հիմնական կազմում, քանի որ մնացել է հիանալի հանդես եկող Մարիո Գոմեսի ստվերում:

Ավելացնենք, որ Կլոզեի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է առաջիկա ամռանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0