Home » 2011 » Հունվար » 25 » "Ռեալը" հրաժարվեց վան Նիստելռոյի ծառայություններից
21:21
"Ռեալը" հրաժարվեց վան Նիստելռոյի ծառայություններից
Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալը" ցանկանում է մինչև մրցաշրջանի վերջը վարձավճարի տարբերակով ձեռք բերել "Մանչեսթեր Սիթիի" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորին այն բանից հետո, երբ գերմանական "Համբուրգի" ղեկավարությունը մերժեց "սերուցքայինների"` Ռուդ վան Նիստելռոյին ձեռք բերելու առաջարկը:
Նշենք, որ "Ռեալի" ղեկավարությունը 2 մլն. եվրո էր առաջարկում հոլանդացի հարձակվողին ձեռք բերելու համար:
Տոգոյի ազգային հավաքականի հարձակվողի տեղափոխությունը "Ռեալի" համար ավելի շահավետ տարբերակ է, քանի որ "սերուցքայինների" ղեկավարությունը տոգոցի հարձակվողին շաբաթական կվճարի այն գումարի կեսը, որը մինչ այդ Ադեբայորը ստանում էր "քաղաքաբնակների" կազմում հանդես գալով, իսկ վերջինս էլ մադրիդցիների կազմում կարող է հանդես գալ "Չեմպիոնների լիգայի" հանդիպումներում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 422 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0