Home » 2011 » Հունվար » 5 » "Ռեալը" տոնեց իր 500-րդ արտագնա հաղթանակը
15:16
"Ռեալը" տոնեց իր 500-րդ արտագնա հաղթանակը

Մադրիդի "Ռեալը" 2011 թվականը սկսեց այնպես, ինչպես ավարտել էր նախորդ տարին` գավաթային խաղում սեփական հարկի տակ հաղթելով "Լևանտեին" 8:0 հաշվով: "Խետաֆեի" նկատմամբ 2:3 հաշվով տոնած հաղթանակը "Ռեալի" համար 500-րդ արտագնա հաղթանակն էր Իսպանիայի առաջնությում անցկացրած 1257 արտագնա խաղերի մեջ:

Իսպանիայի առաջնությունում "Ռեալը" իր առաջին հաղթանակը տոնել է 1929թ.-ի փետրվարի 17-ին "Բարսելոնայի" նկատմամբ: Այդ խաղում Մորերայի դուբլը հաղթանակ բերեց մադրիդյան ակումբին(1-2):

100-րդ հաղթանակը նոււյնպես տոնվել է համառ մրցակիցներից մեկի` "Վալենսիայի" նկատմամբ: 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Ալֆրեդո Դի Ստեֆանոն, ինչպես և Ռոնալդուն երեկվա խաղում, դարձավ դուբլի հեղինակ ու հաղթանակ բերեց թիմին (1-2):

200-րդ հաղթանակը տոնվել է "Սպորտինգ Խիխոնի" նկատմամբ "Էլ Մոլինյոն" մարզադաշտում 1971թ.-ի հունվարի 31-ին. այդ խաղի միակ գոլը խփել է Պիրին:300-րդ հաղթանակը տոնվել է Բարսելոնայում, բայց այս անգամ "Էսպանյոլի" նկատմամբ: 1987թ.-ի հոկտեմբերի 17-ին կայացած խաղում Յանկովիչն ու Ուգո Սանչեսը դարձան գոլերի հեղինակ (0-2):

400-րդ հաղթանակը տոնելուց ներկա էին նաև արքայական ընտանիքի անդամները: 2000 թ.-ի հոկտեմբերի 29-ին Գուտիի, Ֆիգուի, Սավիոյի ու Հիերոյի գոլերի շնորհիվ "Ռեալը" հաղթեց:

Իսկ Իսպանիայի առաջնությունում արտագնա խաղերում հաղթանակ տոնած լավագույն 5 ակումբների աղյուսակը հետևյալն է.

1. "Ռեալ" - 500 հաղթանակ
2. "Բարսելոնա" - 450
3. "Ատ. Մադրիդ" - 333
4. "Ատլ. Բիլբաո" - 301
4. "Վալենսիա" - 301

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 365 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0