Home » 2011 » Հունվար » 11 » Ռիբերին ընդունում է իր սխալները
17:42
Ռիբերին ընդունում է իր սխալները

Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ նախորդ տարվա իր սխալներից դասեր է քաղել և  արել է համապատասխան հետևություններ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը համոզված է, որ ինքն ավելի հասուն մարդ է դարձել. "Սխալները, որոնք ես կատարել եմ 2010թ-ին, երկրորդ անգամ չեն կրկնվի: Ես շատ բան եմ սովորել իմ սխալներից: Ես խոստովանում եմ իմ սխալները ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ և իմ սխալներն ընտանիքիս հանդեպ: Բայց հիմա ես փոխվել եմ, և ինձ համար ավելի կարևոր բաներ կան: Ընտանիքս հիմա ինձ համար ավելի կարևոր դեր է խաղում: Ես հասկացա,  որ ֆուտբոլի գլամուրային աշխարհն այդքան էլ չի արտացոլում կենսական արժեքները":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0