Home » 2011 » Հունվար » 31 » Ռոբենի ու Մյուլլերի կռիվը բավարիացիների աչքերով
20:08
Ռոբենի ու Մյուլլերի կռիվը բավարիացիների աչքերով
Գերմանիայի առաջնության  20-րդ տուրում "Վերդերի" հետ հանդիպմանը "Բավարիայի" հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը իր հարաբերություններն է շատ կոշտ ձևով պարզել մյունխենցիների ադամանդ Թոմաս Մյուլլերի հետ: Ռոբենը հանդիպման երկրորդ խաղակեսում բռնել է Մյուլլերի շնչափողից այն բանից հետո, երբ վերջինս դժգոհող ժեստերով ցույց  է տվել հոլանդացուն, որ պետք չէ այդքան եսասեր լինել, երբ գնդակը նրա մոտ է հայտնվում:  Այդ ամենը տեսավ ողջ աշխարհը, և այսօր մի շարք հայտնի դեմքեր անդրադարձան այս միջադեպին:
Նախ խնդրին անդրադարձել է հոլանդացի ֆուտբոլիստը. "Ես ատում եմ, երբ թիմի խաղընկերներս անընդահատ բարձրացնում են ձեռքերը և բողոքում: Դա անհարգալից վերաբերմունք է: Մենք միասնական թիմ ենք: Մենք պետք է օրինակ ծառայենք և այդքան չստորանանք":
Իսկ ծանր իրավիճակը փորձել է առաջին հերթին կարգավորել "Բավարիայի" գլխավոր մարզիչ Լուի վան Գալը. "Հոլանդիայի համար սա նորմալ իրավիճակ է: Մենք հաճախակի ենք վիճում միմյանց հետ: Բայց Գերմանիայիում ամեն ինչ այլ կերպ է, Ռոբենին սա պետք էր հաշվի առնել" :

Մյունխենի "Բավարիայի"  պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարողացել է թիմի ֆուտբոլիստներ  Արյեն Ռոբենի և Թոմաս Մյուլլերի վեճի մեջ անգամ որևէ դրական բան տեսնել.նձ համար այս կոնֆլիկտում դրական բան կա. կատարվածը վկայում է, որ թիմն ապրում է, խաղացողները շփվում են միմյանց հետ: Իմ ժամանակ խաղադաշտում ֆուտբոլիստների վեճերը սովորական էին և օրինաչափ: Այդ ամենը  խաղի անբաժանելի մասն է կազմում":



Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0